Չիրո Իմոբիլեն բուժզննում է անցնում «Լացիո»-ում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմեական «Լացիո»-ն հայտարարել է, որ Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն բուժզննում է անցնում ակումբի կազմում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լացիո»-ի պաշտոնական կայքը, հաղորդում է, որ ֆուտբոլիստի հաջող բժշկական զննությունից հետո խաղացողը «Լացիո»-ի հետ կստորագրի պայմանագիր: Այս պահին դեռ «Լացիո»-ի ղեկավարները գաղտնի են պահում այն գումարը, որը վճարվելու է իսպանական «Սևիլիա»-ին:
Նախորդ մրցաշրջանում Իմոբիլեն հանդես եկավ իտալական «Տորինո»-ում և Իտալիայի ազգային հավաքականի հետ մեկնեց Ֆրանսիա ու մասնակցեց «Եվրո 2016»-ին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ