Եգիպտոսում նախաձեռնել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց

Armenpress 18:57, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի ավելի քան երեք հարյուր պատգամավորներ ստորագրել են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը խորհրդարանում քվեարկության դնելու հարցման ներքո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդում է Youm7 պարբերականը:    

Հարցման նախաձեռնողն է եգիպտացի հայտնի լրագրող և պատգամավոր Մուստաֆա Բաքրին: Նրա գործընկերոջ՝ Ֆաիզա Բարաքյաթայի խոսքով՝ բանաձևը, ընդունման դեպքում, «կլինի պատասխան Եգիպտոսի նկատմամբ Թուրքիայի թշնամական գործողությունների և պաշտոնական Անկարայի՝  Եգիպտոսի ներքին գործերին խառնվելու փորձերին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am