Պավել Մանուկյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվում

Armenpress 13:03, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում վիրավորված Պավել Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Պավել Մանուկյանի առողջական վիճակը երեկվա համեմատ նույնն է: Կայուն ծանր է, սակայն դրական տեղաշարժը նկատելի է: Ինչպես արդեն հաղորդել էինք արհեստական շնչառական ապարատն անջատված է, շնչում է ինքնուրույն, սակայն նա դեռ վերակենդանացման բաժանմունքում կշարունակի բուժումը»,-ասաց Անահիտ Հայթայանը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք: ուլիսի լույս 27-ի գիշերը պարեկապահակային ծառայության գնդի տարածքում իրավապահներինեն հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցելփոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և ՊավելՄանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Արամ Մանուկյանն արդեն տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am