NASA-ն մեկ միլիոն դոլար կվճարի դեպի Մարս թռիչքների համար ռոբոտի մոդելի դիմաց

Armenpress 15:16, 17 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն դեպի Մարս թռիչքների համար մարդակերպ ռոբոտի վիրտուալ մոդելի մշակման մրցույթ Է հայտարարել: Այս մասին հաղորդագրությունն օգոստոսի 16-ին հրապարակվել Է վարչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Հիմք պետք Է վերցվի Robonaut 5 (R5)-ը՝ NASA-ի մասնագետների ստեղծած անդրոիդը: Ծրագրի մասնակիցների առջեւ նպատակ Է դրված ռոբոտին սովորեցնել կատարելու Երկրի վրա լաբորատորիայում մոդելավորված բարդ եւ վտանգավոր խնդիրներ, որոնք կարող են ծագել Մարսի վրա: Օրինակ՝ նրանք պետք Է մշակեն տիեզերանավում ծագած վթարային իրադրությունը, որի հետեւանքով կորչում Է Երկրի հետ կապը:   

Նաեւ ռոբոտները պետք Է հաղթահարեն Մարսում փոթորկի հետեւանքները:

Հաղթողին կհայտնեն 2017 թվականի հունիսի վերջին՝ մրցումների վճռական փուլի արդյունքներով, որը տեղի կունենա եկող տարվա հունվարից մինչեւ հունիս: Լավագույն մոդելի մշակողը NASA-ից կստանա մեկ միլիոն դոլար:

NASA-ն մտադիր Է դեպի Կարմիր մոլորակ մարդու առաջին թռիչքն իրականացնել մոտավորապես 2030-ական թվականների կեսերին՝ Orion նոր օդաչուավոր տիեզերանավի եւ SLS ծանր տանող հրթիռի միջոցով: Մինչ դրանց ուղարումը Մարս կարձակվեն մի քանի ավտոմատ ապարատներ, որոնք կուսումնասիրեն մոլորակի մակերեւույթն ու մթնոլոտը եւ կորոշեն աստղանավորդներով տիեզերանավի ապագա վայրԷջքի վայրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am