Ռուսական մշակույթի օրեր են սկսվել Հայաստանում ՌԴ-ի ռազմակայանում

Armenpress 12:55, 19 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները մասնակցում են Ռուսական մշակույթի օրերի միջոցառումներին, որոնք մեկ ամսվա ընթացքում կանցկացվեն Գյումրիի եւ Երեւանի կայազորների տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Գյումրիի եւ Երեւանի զորամիավորումներում կանցկացվեն Բաց դռների օրեր, որոնց ընթացքում Էքսկուրսիոն ծրագրեր կկազմակերպվեն զորամասերի թանգարաններում, գրադարաններում, լուսանկարների ու մանկական նկարների ցուցահանդեսներում, որտեղ համերգներով հանդես կգան զորամասերի գեղարվեստական ինքնագործունեության խմբերը:  

Ռուսական զորամիավորման հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական վարդապետ Անդրեյը հյուրերին հոգեւոր արվեստին կծանոթացնի Գյումրիի կայազորի Պատրիարքական տաճարներում: Ճանաչողական միջոցառումներ կանցկացվեն «Մեծ ամրոց» զինվորական ավանի «Ռազմական փառքի» հուշահամալիրում եւ «Պատվո բլուրի» մատուռում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am