1500 մարդ Է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզու քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով

Armenpress 13:43, 19 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած գիշեր շուրջ 1500 մարդ Է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզում (Ծովամերձ Շարանտայի դեպարտամենտ) գտնվող քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին այս մասին հայտնել Է դեպարտամենտի հրշեջ ծառայությունը: 

Հրդեհն սկսվել Է ժամը մոտավորապես 03:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին) անվավոր տներից մեկում եւ սպառնացել Է արագորեն տարածվել ոչ միայն մոտակա կացարաններ, այլեւ շրջակա սոճու անտառ: Պատահարի վայր ժամանած վեց տասնյակ հրշեջներին շուրջ մեկ ժամ Է պահանջվել կրակը սանձելու համար: 

Միջադեպի հետեւանքով ծխից տուժել Է երեք մարդ՝ 5-ամյա երեխայով ընտանիքը: Նրանց տեղափոխել են Ռոշֆոր քաղաքի հիվանդանոց: 1500 մարդ գիշերն անցկացրել են քեմպինգից դուրս, մերձակա քաղաքի հրապարակում:

Ընդհանուր առմամբ կրակը քեմպինգում ոչնչացրել Է հինգ փայտե ստացիոնար եւ անվավոր շարժական տներ, ըստ որում եւս չորս տուն վասվածքներ Է ստացել: Այրվել Է երեք ավտոմեքենա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am