Starwood Hotels & Resorts առաջատար հյուրանոցային ցանցը մուտք կգործի Հայաստան

Armenpress 16:41, 19 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Starwood Hotels & Resorts միջազգային առաջատար հյուրանոցների ցանցը հայտարարել է Հայաստան մուտք գործելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Finance.yahoo կայքը, կազմակերպությունը Հայաստան մուտք կգործի մայրաքաղաք Երևանում Alexander շքեղ հյուրանոցի կառուցմամբ: Հյուրանոցը նախատեսվում է բացել 2017թ.:

Alexander հյուրանոցը կտեղակայվի մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտակայքում: Հյուրանոցը կունենա 114 շքեղ սենյակներ, 17  բիզնես դասի համարներ և նախագահական համար: Հյուրանոցը կունենա հարմարավետ տարածքներ տարբեր միջոցառումների անցկացման համար, հանդիպումների համար նախատեսված 8 սենյակներ, ինչպես նաև բիզնես կենտրոն:

«The Luxury Collection-ը շարունակում է ընդլայնել աշխարհագրությունը և Alexander հյուրանոցով մուտք կգործի պատմական Երևան: Մենք կատարում ենք ԱՊՀ տարածքում նոր շքեղություն բերելու մեր խոստումը: Հյուրանոցը տեղակայված կլինի Երևանի կենտրոնում և իր յուրահատուկ ծառայությունները կառաջարկի հյուրերին»,- ասել է  Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում Starwood Hotels & Resorts հյուրանոցային ցանցի տնօրեն Մայքլ Ուելյը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am