ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ժիրայր Ալթունյանի ծննդյան 70-ամյակի առթիվ

Armenpress 13:02, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել նրան առողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նոր հաջողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

«Ձեր նվիրվածությամբ և ջանքերով Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը՝ հավաքելով, մշակելով, պահպանելով և տարածելով հայ ժողովրդական մշակույթի անգին գոհարները:

Ալթունյանական շնչով ու ճաշակով երանգավորված՝ անսամբլի երգացանկը ուղեցուցային է թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքահայ երաժշտախմբերի համար»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am