Ուկրաինան նշում է անկախության 25-ամյակը

Armenpress 14:38, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինան օգոստոսի 24-ին տոնում է անկախության 25-ամյակը: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական փողոցներում կազմակերպվել է ռազմական շքերթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Segodnya.ua-ը, շքերթին մասնակցել է ավելի քան 10000 մարդ: Հանրապետության տարբեր հատվածներում կազմակերպվելու են անկախությանը նվիրված միջոցառումներ: Ուկրաինայում հայերի միությունը ևս ակտիվ մասնակցություն է ունենալու այդ միջոցառումներին: Անկախության հռչակագիրը Գերագույն Ռադայի կողմից ընդունվել է 1991 թվականի օգոստոսի 24-ին: Դեկտեմբեր 1-ին անց է կացվել հանրաքվե, որին քաղաքացիների 90,32 տոկոսը աջակցել է անկախությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am