«Տանգո» ընկերությունից ստացվող միջոցներով Երևանում կիրականացվեն ասֆալտապատման և արտաքին լուսավորության աշխատանքներ

Armenpress 11:29, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ` Կառավարական N 2 մասնաշենքի վաճառքից ստացված գումարի մի մասն ուղղվեց Երևանի բարեկարգմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ վաճառքի դիմաց ստացված գումարը, որը պետք է ուղղվի պետբյուջե, մասնավորապես, պահուստային ֆոնդ, կազմում է 4 մլն 886 հազար 296 դոլար:

«Նախագծով գումարի մի մասը՝ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամին համարժեք դոլարը, կուղղվի Երևան քաղաքի բարեկարգմանը, մասնավորապես, փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը»,- ասաց Մարկոսյանը:

Կառավարական N 2 մասնաշենքը վաճառվել էր արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am