Ռուսաստանում և Չինաստանում կբացվեն հայկական ապրանքների վաճառքի նոր կետեր
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում և Չինաստանում բացել հայկական ապրանքների վաճառքի նոր կետեր: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչությունը Մոսկվայի սահմաններից դուրս տոնավաճառային ապրանքների վաճառքի կետեր բացելու առաջադրանք է ստացել, ինչը թույլ կտա աջակցել ռուս սպառողների շրջանում հայկական ապրանքների ճանաչելիության բարձրացմանը: Պետք է հաշվի առնել, որ մեր ընկերությունների հնարավորությոնները ոչ միշտ են թույլ տալիս բավարարել ամբողջ տարվա ընթացքում ռուսաստանյան հիպերմարկետներին մատակարարումների մեծ ծավալները: Դրա համար էլ մենք նրանց ռուսական շուկայում իրենց ապրանքը ներկայացնելու նոր ձևեր կառաջարկենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ վաճառքի նմանատիպ կետեր են ավելացվելու նաև Չինաստանում, հատկապես ոգելից խմիչքի, այդ թվում՝ կոնյակի արտահանման համար:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ