ԱՄՆ-ն Համաշխարհային բանկի գործող ղեկավարին առաջադրել Է երկրորդ ժամկետի համար

Armenpress 17:16, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը օգոստոսի 25-ին հայտարարել Է Համաշխարհային բանկի ներկայիս նախագահ Ջիմ Յոն Քիմի թեկնածությունը երկրորդ ժամկետով միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջադրելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՀԲ-ի գործադիր տնօրենների խորհուրդը օգոստոսի 23-ին հայտնել Է օգոստոսի 25-ից ֆինանսական ինստիտուտի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների առաջադրման գործընթացն սկսելու մասին: 

ՀԲ-ի գործող նախագահ Ջիմ Յոն Քիմը հայտնել Է, որ պատրաստ Է շարունակել աշխատանքն այն բանից հետո, երբ այդ պաշտոնում իր առաջին ժամկետը կլրանա 2017 թվականի հունիսի 30-ին:

Թեկնածուների առաջադրման գործընթացը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 14-ը: Դրանից հետո կկազմվի երկու-երեք թեկնածուներից բաղկացած շորտ-լիստը, որոնց վերաբերյալ որոշում կընդունվի երկու-երեք շաբաթվա ընթացքում: 

Թեկնածուներ կարող են առաջադրել միայն ՀԲ-ի բաժնետերերը, որոնցից խոշորագույնը ԱՄՆ-ն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am