Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 250-ի

Armenpress 21:27, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այդ մասին հայտնել են Իտալիայի քաղաքացիական պաշտպանության իշխանությունները:

Ավելի վաղ հաղորդվում էր 247 զոհի մասին: Բացի այդ, 365 մարդ հոսպիտալացվել է:

Փրկարարներին հաջողվել է ավերակների տակից դուրս բերել 215 մարդու: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 5 հազար 400 մարդ:

Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am