Հոնկոնգում ձերբակալված ցանցահենն ավստրիական ընկերությունից հափշտակել է 50 միլիոն դոլար

Armenpress 22:01, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի իշխանությունների կողմից ձերբակալված Չինաստանի քաղաքացին կապ է ունեցել ինքնաթիռային պահեստամասեր արտադրող ավստրիական «Ֆասս» ընկերության վրա կիբերհարձակման հետ. նա ընկերությանը հասցրել է 47 միլիոն դոլարից ավելի կորուստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հուլիսի սկզբին Հոնկոնգում ընկերության 32-ամյա սեփականատիրոջը ձերբակալել էին փողերի լվացման կասկածանքով: Ինչպես ավելի ուշ հայտնի էր դարձել, 2016 թվականի հունվարին նա կոտրել էր «Ֆասս» ընկերության ղեկավարության էլեկտրոնային փոստը և ընկերության աշխատակիցներին ուղարկել նամակներ՝ խնդրելով փոխանցել ֆինանսական միջոցները մեկ այլ ընկերության հաշվի վրա:

Վերը նշված կորցրած գումարի ավելի քանի 11 միլիոն դոլարը հաջողվել է հայտնաբերել աշխարհի մի քանի բանկերում:

Մայիսին «Ֆասս» ընկերությունը, որի հաճախորդներից էին «Բոինգ»-ը և «Էյերբաս»-ը , միջադեպի պատճառով աշխատանքից հեռացրել է գլխավոր տնօրեն Վալտեր Ստեֆանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am