Սևանի քաղաքապետը նախաքննական մարմնի կողմից հրավիրվել է հարցաքննության որպես վկա. Քննչական կոմիտե

Armenpress 15:51, 23 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նախաքննական մարմնի կողմից հրավիրվել է հարցաքննության որպես վկա, սակայն չի ներկայացել առանց պատշաճ իրազեկելու, որից հետո նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Քննչական կոմիտեից: Ռուդիկ Ղուկասյանը մարզի քննչական բաժին է ներկայացել  իր փաստաբանի հետ և արդեն դուրս է եկել:

Ռուդիկ Ղուկասյանը որպես վկա հրավիրվել է չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ռուդիկ Ղուկասյանը բերման է ենթարկվել Մարտունու քննչական բաժին, որտեղ քննվում է գործ` ստորգետնա խողովակներ յուրացնելու հետ կապված:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am