Սեյրան Օհանյանի գլխավորությամբ քննարկվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստումը

Armenpress 19:27, 23 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 23-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հոկտեմբերի 13-ից 15-ը Երևանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ամփոփվել են զինված ուժերում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին զորահանդեսի կազմակերպիչներին և մասնակիցներին զորահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am