Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը. խորհրդարանը կքննարկի կառավարության կառուցվածքի նախագիծը. ՈՒՂԻՂ

Armenpress 12:00, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստը, որը հրավիրվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ և կառավարության նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց, այդ թվում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am