Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գելֆանդի հետ Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրում

Armenpress 20:44, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարում սեպտեմբերի 26-ին կայանում են առաջին տուրի հանդիպումները։ Լևոն Արոնյանի մրցակիցն էր Բորիս Գելֆանդը: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, պարտիայում Արոնյանը չի կարողացել ստանալ սկզբնախաղային առավելության, և խաղի 36-րդ քայլին կողմերը կնքել են հաշտություն:

Առաջին տուրում միմյանց դեմ մրցում են նաև հետևյալ զույգերը` Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ, Յան Նեպոմնյաշչի – Եվգենի Տոմաշևսկի, Անիշ Գիրի – Վիշվանաթան Անանդ, Շահրիյար Մամեդյարով – Չաո Լի։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am