ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը

Armenpress 13:10, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեց 77, դեմ` 2, ձեռնպահ` 9 պատգամավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր օրինագիծը, որն առաջարկում է  Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝  Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն եւ հանել Քաղաքաշինության նախարարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am