Արծվիկ Մինասյանը չի ցանկանում մեկնաբանել Բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու լուրերը

Armenpress 14:12, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը նպատակահարմար չի համարում խոսել իր՝ Բնապահպանության նախարարի պաշտոնում նշանակվելու մասին:

«Կգա ժամանակը,  կխոսենք: Քանի դեռ չի կազմավորվել կառավարությունը եւ չկան համապատասխան հրամանագրեր, պատշաճ չեմ համարում խոսել այդ մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով բնապահպանական ոլորտի խնդիրներին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ոլորտը ներկայացնող ցանկացած նախարար պետք է առաջնորդվի Սահմանադրությունից բխող մոտեցմամբ:

«Պետք է առաջնորդվել Սահմանադրության 12-րդ հոդվածով, քանի որ շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումը եւ ողջամիտ օգտագործումը պետական եւ հանրային իշխանությունների պարտավորությունն է որպես գալիք սերնդի առջեւ պատասխանատվություն»,-նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am