SpaceX-ի ղեկավարը խոստացել Է մեկ միլիոն մարդ ուղարկել Մարս

Armenpress 13:03, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանավորվում Է ապագայում ավելի քան մեկ միլիոն մարդ հասցնել Մարս՝ այնտեղ ինքնուրույն քաղաքակրթություն ստեղծելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների SpaceX ընկերության  հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը՝ Աստղագնացության միջազգային դաշնության՝ Մեքսիկայում ընթացող 67-րդ կոնգրեսում ներկայացնելով Կարմիր մոլորակի յուրացման պլանը: 

Նրա խոսքով՝ մեծ Է այն բանի հավանականությունը, որ ապագայում Երկրի վրա տեղի կունենա աղետ, որից հետո մոլորակի վրա կյանքն անհնարին կլինի, ուստի մարդիկ պետք Է վերածվեն «միջմոլորակային տեսակի», Մարսի վրա կառուցեն ինքնապահպանվող գաղութ եւ բնակություն հաստատեն այնտեղ: Մասքը կարծում Է, որ առաջին թռիչքի պահից Կարմիր մոլորակում ինքնուրույն քաղաքակրթության ստեղծման համար կպահանջվի 40-ից մինչեւ 100 տարի:      

SpaceX-ի ղեկավարը հայտնել Է, որ իր ըկերությունը մշակում Է տիեզերանավ, որը կարողանա վերցնել շուրջ 100 ուղեւորի եւ 450 տոննա բեռ:  Յուրաքանչյուր շաթլ կկարողանա կատարել 12 – 15 թռիչք, ընդհանուր առմամբ 10 հազար չվերթերով կհաջողվի ուղարկել շուրջ մեկ միլիոն մարդ:

Մասքը հույս ունի, որ 2035 թվականին մինչեւ Մարս կարելի կլինի թռչել 80 օրում: Սկզբնապես տոմսը կարժենա տասը միլիարդ դոլար, ավելի ուշ, երբ ուղեւորների թիվը կրկնապատկվի, գինը կիջնի մինչեւ 200 հազար դոլար: 

SpaceX-ը մտադիր Է Կարմիր մոլորակ օդաչուավոր թռիչքներ իրանականցնել հաջորդ տասնամյակում, առաջին թռիչքի ստույգ ժամկետն ընկերության ղեկավարը չի  նշել, բայց ենթադրել Է, որ դա կարող Է լինել 2020 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am