Թողարկվել Է «Դոկտոր Սթրենջի» նոր թրեյլերը՝ Քամբերբեթչի մասնակցությամբ

Armenpress 13:52, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel ստուդիան ներկայացրել Է «Դոկտոր Սթրենջը» ֆիլմի նոր թրեյլերը, որը նկարահանվել Է գերհերոսի արկածների մասին համանուն կոմիքսի մոտիվներով: Գլխավար դերը կատարել Է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը: Կինոնկարուոմ նաեւ նկարահանվել են Թիլդա Սուինթոնը, Մադս Միքքելսենը, Ռեյչել Մաքադամսը եւ այլ դերասաններ: Ժապավենը ռուսական վարձույթ դուրս կգա հոկտեմբերի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դոկտոր Սթրենջը Marvel-ի կոմիքսների ամենահայտնի հերոսներից մեկն Է: Նյարդավիրաբույժ Սթեֆան Սթրենջը ծանր վնասվածքից հետո կորցնում Է աշխատանքը: Փորձելով վերադառնալ լիարժեք կյանքի՝ նա տիբեթյան վանականների մոտ մոգություն եւ ձեռնամարտի հմտություններ Է սովորում, ուժ Է ձեռք բերում եւ դառնում հանցավորության դեմ պայքարող մարտիկ:

Ըստ Սթրենջի մասին կոմիքսների՝ ստեղծել են լայնամետրաժ հեռուստաֆիլմ, մի քանի մուլտֆիլմեր եւ տեսախաղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am