Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Երեւանում է

Armenpress 14:35, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 1-4-ը հյուրախաղերով հանդես կգա Երևանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը նշեց. «Մեր թատերախումբը  Պատանի հանդիսատեսի թատրոնում հանդես կգա երեք ներկայացմամբ, որոնցից մեկը ժամանակակից հայ արձակագիր եւ թատերագիր  Գուրգեն Խանջյանի «Անմեղսունակների պարը» ստեղծագործությունն է :Նույն ներկայացումներով կմեկնենք նաեւ Վանաձոր»,-ասաց նա:

«Արդեն յոթ տարի է, ինչ թատրոնի շենքը չի գործում: Վրաստանի կառավարությունը գումար է հատկացրել այն վերանորոգելու համար»,-շարունակեց բանախոսը՝ հավելելով, որ թատրոնի վերանորոգման աշխատանքները կավարտվեն մեկ տարուց: «Այս մի քանի տարին մենք տարբեր ներկայացումներով հանդես ենք եկել գյուղերում, շրջաններում: Թատրոնի վերանորոգումից հետո արդեն կսկսենք ներկայացումներ բեմադրել մեր շենքում»,-հավելեց բանախոսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am