Վահե Շահվերդյանի հոբելյանը կնշանավորվի ռեժիսորի բեմադրած լավագույն ներկայացումներով

Armenpress 15:21, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան -70 և բեմական արարման 50-ամյակներին նվիրված հոբելյանական ներկայացումներ կկայանան հոկտեմբերի 4-8-ը Վանաձորի  Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: «Ես որոշեցի զերծ մնալ արդեն ավանդական դարձած հոբելյանները նշելու ձանձրալի եւ հոգեմաշ պրոցեսից եւ, որպես ամփոփում, իմ վերջին տարիներին արված բեմադրությունների շաբաթ կազմակերպել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Շահվերդյանը:

Նրա խոսքով` հանդիսատեսի դատին կհանձնվի հինգ ներկայացում, որոնց թվում են Շեքսպիրի «Լիր արքան», Շիրվանզադեի «Պատվի համար»-ը եւ այլն: Ներկայացումների շարքը կամփոփվի Նելլի Շահնազարյանի  «Վարագույրը չի փակվի» պիեսի բեմադրությամբ: «Սկզբում ներկայացումների ավելի մեծ ծրագիր էինք նախատեսել, սակայն  իմ առողջական խնդիրների պատճառով ներկայացումների թիվը կրճատեցինք»,- հավելեց Շահվերդյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am