Կառավարությունը չեղյալ է համարելու Հայաստանի զարգացման հիմնադրամին 80 մլն դրամ հատկացնելու որոշումը

Armenpress 19:04, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է չեղյալ համարել Հայաստանի զարգացման հիմնադրամին 80 մլն դրամ հատկացնելու մասին գործադիրի 2016 թվականի փետրվարի 18-ի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի օրակարգում:

«Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 18.02.2016թ. նիստի 32-րդ կետը, որով նախատեսված էր ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Նշված որոշմամբ, մասնավորապես նախատեսված էր ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ արտադրանքի արտահանմանն աջակցելու համար Հայաստանի զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել  80 մլն դրամ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am