Շվեյցարական ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Ալպերում. կա 2 զոհ

Armenpress 19:24, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի զինված ուժերի AS 332 Super Puma ուղղաթիռը Ալպերում վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ալդո Շելլենբերգը հայտնել է, որ վթարի հետևանքով մահացել են երկու օդաչուներ:

«Անձնակազմի ևս մեկ անդամ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- նշել է Շելլենբերգը: Նա նաև հաղորդել է, որ ուղղաթիռն իրականացնում էր թռիչքը ԵԱՀԿ ստուգումների շրջանակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am