ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը նոր նշանակումներ է կատարել

Armenpress 21:11, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում սեպտեմբերի 28-ին կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարար ուժերի, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, կադրերի, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Գեղարքունիքի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ, հերթափոխի ավագ հրահանգիչ Վիգեն Հարությունյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am