Բակո Սահակյանը Քարագլուխ գյուղում մասնակցել է եկեղեցու վերաօծմանը եւ առանձնատների բնակարանամուտի

Armenpress 20:07, 11 Հոկտեմբեր, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ, որտեղ մասնակցել է նոր վերանորոգված Սբ Աստվածածին եկեղեցու վերաօծման եւ մի շարք նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Նախագահը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Մաքսիմ Աթայանցին հայրենի գյուղին մշտական աջակցություն ցուցաբերելու համար` դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսեւորում:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am