Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Armenpress 12:38, 19 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

ՀՖՖ-ն ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին երեք խաղերում կրած պարտություններից հետո հրաժարական էր տվել հավաքականի նախկին մարզիչ Վարուժան Սուքիասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am