ԱՄԷ-ի բնակիչն առաջին անգամ կնոջը տեսել է առանց շպարի եւ ապահարզան է տվել

Armenpress 14:31, 19 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչն իր կնոջն ապահարզան Է տվել այն բանից հետո, երբ առաջին անգամ նրան տեսել Է առանց շպարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro-ն:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ամուսինները միասին հանգստանում Էին Շարջա առողջարանային քաղաքի (ԱՄԷ) լողափերից մեկում: Երբ կինը լվացել Է դեմքի շպարը, որպեսզի ջուրը մտնի, ամուսինը, որի անունը չի նշվում, փոփոխություններ Է նկատել նրա արտաքինում:

Նաեւ ամուսինը պարզել Է, որ 24-ամյա կինը մի քանի պլաստիկ վիրահատություններ Է արել, դնովի թարթիչներ եւ գունավոր կոնտակտային լինզաներ Է կրում:

30-ամյա ամուսինը որոշում Է ընդունել բաժանվել կնոջից: Նշվում Է, որ նա իրեն խաբված Է զգացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am