Ծրագրավորում սովորեցնող հայկական անվճար հավելվածը 1.2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Armenpress 15:42, 19 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «SoloLearn» ծրագրավորում սովորեցնող հայկական մոբայլ հավելվածը 1.2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել հավելվածն առաջ մղելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TechCrunch տեխնոբլոգը՝ նշելով, որ ներդրումը կատարել են Learn Capital վենչուրային հիմնադրամից, ինչպես նաև անհատ ներդրողներ, որոնք նախկինում ևս ներդրում են կատարել հավելվածում։

«SoloLearn»-ը կրթական հավելված է, որը յուրաքանչյուր անձի հնարավորություն է տալիս անվճար սովորել ծրագրավորում արագ և արդյունավետ ձևով: Այն հասանելի է Android, IOS, Windows Mobile և Web համակարգերում: 2015 թվականի դեկտեմբերին հավելվածը ճանաչվել է Սիլիկոնային հովտի մինչև 10 մլն դոլար ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը։ Ծրագիրի միջոցով օրական կոդավորման 1 միլիոն գործողություն է կատարվում։

«SoloLearn»-ի գործադիր տնօրեն Եվա Հյուսյանը ասել է․«Ծրագրավորումը դարձել է պարտադիր հմտություն, մեր առջև խնդիր էինք դրել ստեղծել յուրահատուկ միջավայր ծրագրավորում սովորել ցանկացողների մասնագիտական աճի համար»։ Նա նաև տեղեկացրել է, որ մեծ թվով փախստականներ են օգտվում հավելվածից ծրագրավորում սովորելու համար։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am