Հրապարակվել են Շերոն Սթոունի լուսանկարները Մալիբուի լողափերից մեկում ֆիլմի նկարահանումների ժամանակ

Armenpress 16:09, 20 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Daily Mail բրիտանական թերթը հրապարակել Է դերասանուհի Շերոն Սթոունի լուսանկարները Մալիբու քաղաքի (ԱՄՆ) լողափերից մեկում ֆիլմի նկարահանումների ժամանակ: Լրագրողները 58-ամյա դերասանուհու կազմվածքը, որին լուսանկարել են բիկինիով, համարել են ձիգ եւ սեքսուալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Սթոունը մասնակցել Է ռեժիսոր Սյուզան Ուոլթերսի «Ինչ-որ առանձնահատուկ բան քո ծննդյան օրվա առթիվ» կինոնկարի նկարահանումներին: Լուսանկարներում դերասանուհին լողազգեստով Է եւ շորտով լողափին վոլեյբոլ խաղալու ժամանակ:

Ինչպես գրում Է Daily Mail-ը, Սթոունն իր տարիքից կրկնակի երիտասարդ Է երեւում: Դերասանուհին ինքը Instagram-ի իր Էջում կանոնավոր կերպով լուսանկարներ Է հրապարակում, որոնցում կեցվածք Է ընդունում բիկինիով: Աստղի Էջի նորացումներին հետեւում են ավելի քան 200 հազար օգտատերեր:

Սթոունը հայտնի Է «Հիշել ամեն ինչ», «Հիմնական բնազդ», «Խոնարհված ծաղիկներ» եւ այլ կինոնկարներով: Նա «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի» պրոֆեսիոնալ մրցանակների դափնեկիր Է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am