Բաքվի քննչական մեկուսարանում խռովություն է սկսվել

Armenpress 11:22, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի քննչական մեկուսարանում, որը գտնվում է Քյուրդախանը շրջանում, խռովություն է բարձրացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Ազատազրկվածները ծանր վիրավորել են քննչական մեկուսարանի տնօրենին և նրա տեղակալին:

Նախնական տվյալներով` խռովության պատճառը մեկուսարանի ղեկավարության կողմից ամենօրյա օրապահիկի կրճատումն է: Մեկ այլ տարբերակով էլ բանտարկյալները դժգոհություն են հայտնել, որ իրենց բարեկամներից 100 մանաթ են ուզում հանձնվող իրերի համար:

«Բանտարկյալները հացադուլ են սկսել և սպառնում են բոլորին, ով դա կխախտի»,- ասել է ադրբեջանական լրատվամիջոցի աղբյուրը: Haqqin.az-ի տեղեկություններով` խռովությունը ճնշելու նպատակով զորքեր են մտցվել մեկուսարանի տարածք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am