Warner Brothers-ը կթողարկի Փրինսի կյանքի օրոք չհրատարակված երգերի ալբոմը

Armenpress 16:58, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Brothers ընկերությունը ազդարարել Է հանրաճանաչ երգիչ Փրինսի՝ ավելի վաղ չհրատարակված կոմպոզիցիաներով առաջին ալբոմի թողարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հայտնել Է Daily Mail-ը:

Warner Brothers-ը խոստանում Է հրատարակել երկու ձայնասկավառակ: Դրանցից առաջինը կթողարկվի այս տարի եւ կներառի Փրինսի առավել մեծ ժողովրդականություն վայելող 40 կոմպոզիցիաները: Իսկ հաջորդ տարի խոստանում են հրատարակել կատարողի՝ ավելի վաղ հանրությանն անհայտ երգերի առաջին բաժինը: Ավելի մանրամասն տեղեկատվություն, ներառյալ ալբոմների թողարկման ժամանակը, խոստանում են հայտարարել ավելի ուշ:  

Փրինսը (ամբողջական անունը՝ Փրինս Ռոջերս Նելսոն) ամերիկացի հայտնի երաժիշտ Է, պրոդյուսեր եւ դերասան, «Գրեմմի», «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր: 2016 թվականին մահվանից հետո նրա տանը հայտնաբերել են չհրատարակված կոմպոզիցիաների մեծ հավաքածու, որը ներառում Է շուրջ հազար թրեք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am