Հայաստանի հավաքականը կմասնակցի բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին

Armenpress 18:12, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել մասնակցելու Աշխարհի 2019թ առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընտրական փուլի հանդիպումները տեղի կունենան 2017 թվականի օգոստոսի 2-ից 17-ը: Վիճակահանությունը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մասնակցելու ԱԱ-ի ընտրական փուլին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հուլիսին դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am