Գարիկ Սարոյանն ազատվել է ջրային տնտեսության պետկոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Armenpress 18:43, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝  Գարիկ Սարոյանն ազատվել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից՝ ՀՀ վարջապետի որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Գարիկ Սարոյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am