Ութ ամիսների ընթացքում կրթության ոլորտի ֆինանսավորումն աճել է 1,7 տոկոսով

Armenpress 18:57, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանն ուղղվել է 73 մլրդ 675,9  մլն ՀՀ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների, կրթության ոլորտի մասնաբաժինը պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կառուցվածքում կազմել է 9 տոկոս:

Բացարձակ արտահայտությամբ կրթության ոլորտի ֆինանսավորումն աճել է 1.7 տոկոսով: 2015 թվականի հունվար-օգոստոսին պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանն ուղղվել էր 72 մլրդ 470,1 մլն ՀՀ դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am