Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսի»-ի դեմ խաղին

Armenpress 13:34, 23 Հոկտեմբեր, 2016

 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Լոնդոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Մանչեստեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպանը չի մասնակցի Անգլիայի «Պրեմիեր լիգա» հերթական տուրի «Չելսի»- «Մանչեստեր Յունայթեդ» խաղին: Նա դուրս է մնացել թիմի հայտացուցակից:

«Չելսի»- «Մանչեստեր Յունայթեդ» խաղտ կկայանա հոկտեմբերի 23-ին և մեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am