«Մանչեստեր Յունայթեդ»-ը հաղթեց «Մանչեստեր Սիթի»-ին, միակ գոլը խփեց Մատան

Armenpress 10:15, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեստեր Յունայթեդ»-ը հաղթեց «Մանչեստեր Սիթի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Կարմիր սատանաներին» հաջողվեց հաղթել միայն մեկ գնդակի շնորհիվ, այն էլ խաղի 54-րդ րոպեին խփեց Խուան Մատան: Այս կերպ «Մանչեստեր Յունայթեդ»-ը դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նորից չկար հայտացուցակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am