Հայաստանում խթանվելու է կոշիկի արտադրությունը

Armenpress 16:53, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կոշիկի արտադրությունը առաջիկա երեք տարիների ընթացքում մեծ վերելք կունենա: Այս մասին «Երեւան» տոնավաճառի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Նրա խոսքով`կոշիկի արտադրությունը զարգացնելու համար հարկավոր է նորագույն սարքավորումներ ներկրել մեր երկիր:  «Կոշիկ ասելով միայն կաշին ի նկատի չունենք: Կոշիկի արտադրության համար անհրաժեշտ մնացած բաղադրիչները եւս պետք է Հայաստանում արտադրվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սուքիասյանը:

Գործարարը նշեց, որ միջոցներ կհատկացվեն` սկզբնական շրջանում արտադրանքը Հայաստանում, ապա նաեւ Հայաստանից դուրս իրացնելու համար: «Մեզ անհրաժեշտ են նոր սարքավորումները` մրցունակ արտադրանք ստեղծելու համար»,-հավելեց նա:

«Երեւան» տոնավաճառի երրորդ հարկը նախատեսված է լինելու հայկական արտադրության կոշիկի վաճառքի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am