ԻՊ խոսնակը խմբավորման զինյալներին կոչ է արել հարձակվել թուրքական դեսպանատների վրա

Armenpress 13:59, 6 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր խոսնակը կոչ է արել կողմնակիցներին հարձակումներ իրականացնել թուրքական դեսպանատների և հյուպատոսարանների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Խմբավորման նոր խոսնակ Աբու Հասան ալ-Մուհաջիրը հրապարակած առաջին ձայնագրության մեջ ԻՊ զինյալներին հորդորում է չփախչել պատերազմի հրապարակներից` ասելով, թե «սա խաչակիրների վերջին պատերազմն է»:

Ձայնագրության մեջ նա հորդորում է նաև «հարձակումներ իրականացնել աշխարհիկ թուրքական կառավարության նկատմամբ ցանկացած` անվտանգության, ռազմական, տնտեսական և մեդիա ոլորտներում, մասնավորապես աշխարհում Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների վրա»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am