Քերին եւ Լավրովը դեկտեմբերի 8-ին հանդիպում կանցկացնեն Համբուրգում

Armenpress 10:37, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 8-ին կարող են հանդիպում անցկացնել գերմանական Համբուրգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:

«Քերին դեկտեմբերի 6-ին հայտարարել Է, որ պլանավորում Է դեկտեմբերի 8-ին Համբուրգում հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ փորձել առաջ շարժվելու ճանապարհ գտնել»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նախօրյակին Քերին հայտարարել Է, թե հույս ունի այս շաբաթ Ռուսաստանի հետ համաձայնության գալ Սիրիայի շուրջ քաղաքական բանակցությունների անցնելու անհրաժեշտության հարցում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել Է, որ Լավրովը դեկտեմբերի 8-9-ին Համբուրգում կմասնակցի ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի նիստին: Ընդ որում դրա շրջանակներում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am