Գեղասահքի Կարապետյան-Սենեկալ պարային զույգը մասնակցում է «Golden Spin of Zagreb 2016»-ին

Armenpress 11:27, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահորդներ Թինա Կարապետյան և Սայմոն Սենեկալ պարային զույգը մասնակցում է «Golden Spin of Zagreb 2016»-ի միջազգային մրցույթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի «Golden Spin of Zagreb 2016»-ի պարային ծրագրում ընդգրկված են 22 պարային զույգեր ԱՄՆ-ից, Իտալիայից, Չեխիայից, Գերմանիայից, Թուրքիայից և Ռուսաստանից:

«Golden Spin of Zagreb 2016»-ն այս տարի կմեկնարկի դեկտեմբերի 7-ին և կեզրափակվի դեկտեմբերի 10-ին: Կարապետյան-Սենեկալ պարային զուգը նախորդ տարի դարձել էր այս մրցաշարի բրոնզե մեդալակիր: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am