Սիլվիո Բեռլուսկոնին հայտնվել Է հիվանդանոցում

Armenpress 16:03, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ, «Հառա՛ջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին դեկտեմբերի 7-ին հոսպիտալացվել Է Միլանի San Raffaele հիվանդանոցում՝ «սրտի ռիթմի» հետ կապված խնդիրների պատճառով հետազոտվելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով askanews գործակալությանը:  

Գործակալության տեղեկատվությամբ՝ 80-ամյա քաղաքական գործչի բուժող բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն հավաստիացրել Է, որ հետազոտությունն արդեն ավարտվում Է, եւ ամենամոտ ժամանակներս Բեռլուսկոնին դուրս կգրվի հիվանդանոցից:

Ընթացիկ տարվա հունիսին նախկին վարչապետն աորտայի փականի փոխարինման վիրահատության Է ենթարկվել: Վիրահատական միջամտությունից հետո բժիշկները քաղաքական գործչին խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքական կյանքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am