Վարչապետը վստահեցնում է, որ ընտրություններից հետո Հայաստանում գազի սակագինը չի բարձրանա

Armenpress 17:42, 7 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում  գազի նվազեցված սակագինը կրկին չի բարձրանա: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը կարճ պատասխան տվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ ընտրություններից հետո գազի  սակագինը կրկին չի բարձրանա կամ Հայաստանը սակագնի նվազման դիմաց չի վճարի որևէ ռազմավարական նշանակության օբյեկտով: «Այո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարճ պատասխանեց վարչապետը:

Այնուհետև վարչապետը հստակեցրեց, որ ընտրություններից հետո գազի սակագինը կրկին չի բարձրանա, իսկ Հայաստանը նվազման դիմաց որևէ ռազմավարական օբյեկտով չի վճարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am