Թեհրանում բացվել է հայ-իրանական ժամանակակից արվեստի ցուցահանդես

Armenpress 12:16, 9 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում հունվարի 6-ին բացվել է «Հանդիպում» (Didar) խորագրով հայ-իրանական ժամանակակից արվեստի ցուցահանդես: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Արտակ Մանուկյան» թանգարանի հետ համագործակցությամբ, միտված է ներկայացնելու հայ արվեստագետների ազդեցությունը իրանական ժամանակակից արվեստի վրա:

Հայկական արվեստն ու մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել իրանական արվեստի եւ մշակույթի վրա: Ցուցահանդեսն ընդգրկում է արվեստի տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող այնպիսի արվեստագետների ստեղծագործությունները, ինչպիսիք են Լիլիթ Տերյանը, Էդման Այվազյանը, Գառնիկ Տեր-Հակոբյանը, Սիմոն Այվազյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունվարի 11-ը Թեհրանի «Մարիամ» պատկերասրահում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am