Նախարարությունները վարչապետին կներկայացնեն ակնկալվող ներդրումային ծրագրերը

Armenpress 13:34, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց իրականացնել ներդրումային ծրագրերի գույքագրում ու կառավարության աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերի ցանկը, որոնցում կանխատեսվում է ներդրումների իրականացումը 2017 թվականի ընթացքում՝ հստակ նշելով ներդրումների ծավալները:

«Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան՝ 2017 թվականին իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում: Ներդրումների աղբյուրը կարող է լինել տարբեր ՝ վարկային, բյուջետային և այլն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  ասաց Կարեն Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am