Հունվարի սկզբին Հայաստանից արտահանվել է ավելի քան 2 հազար տոննա միրգ և բանջարեղեն

Armenpress 19:19, 19 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա սկզբից Հայաստանից արտահանվել է շուրջ 2 հազար 300 տոննա միրգ և բանջարեղեն։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

«Այդ ծավալը շատ ավելին է, քան 2016-ի հունվարի առաջին 2 տասնօրյակում։ Արտահանվել են հիմնականում պահեստավորված խաղող և ջերմոցային լոլիկներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մակարյանը` ավելացնելով, որ արտահանումն իրականացվել է հիմնականում Ռուսաստան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am