ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Հայաստան-Իսրայել միջազգային համաժողովին

Armenpress 11:20, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը եւ նրա կազմում Իսրայել մեկնած մի շարք հասարակական գործիչներ հունվարի 19-ին մասնակցել են Հայաստան-Իսրայել հասարակական միջազգային երկրորդ համաժողովին, որը տեղի է ունեցել Թել Ավիվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանի եւ Իսրայելի միջեւ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներ Թալի Պլոսկովը եւ Արտակ Զաքարյանը: Համաժողովի աշխատանքները համակարգել են Հայկ Քոթանջյանը եւ Ալեքսանդր Ցինկերը: Համաժողովին նախորդող երեք օրերին հայկական եւ հրեական կողմերի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներն ունեցել են մի շարք քննարկումներ:

Առանձնացվել են ոլորտային մի շարք ծրագրեր, որոնց շուրջ առաջիկայում համատեղ կիրականացվեն աշխատանքներ:

Նախատեսվել է հաջորդ համաժողովն անցկացնել Երեւանում՝ ապրիլին, իսկ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում նախատեսվում են իրականացնել համատեղ աշխատանքներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am