Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության պատգամավորը

Armenpress 11:43, 20 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Բաթմանից ընտրված պատգամավոր Այշե Աջար Բաշարանը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բաշարանը ձերբակալվել է, քանի որ հրաժարվել է ներկայանալ Բաթմանի հանրապետական դատախազություն՝ ցուցմունք տալու: Նրա դեմ հետաքննություն է իրականացվում «ահաբեկչական խմբավորման օգնելու» հիմնավորմամբ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են  «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am